Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               

Աղբ թափողները կպատժվեն

Աղբ թափողները կպատժվեն
24.07.2015 | 12:17

Քաղաքը մաքրվում է աղբից: ՈՒղիղ իմաստով: Երևանցիները և Երևանի հյուրերն արդեն գիտեն, որ մեր քաղաքում ընդունված չէ կանգառից դուրս երթուղային տաքսի կանգնեցնելը, չսահմանված վայրից փողոցն անցնելը, ամրագոտի չկապելը և այլն: Հերթը աղբային կուտակումներից քաղաքն ազատելունն է: Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ աղբ թափողների նկատմամբ օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ: Նախորդ երկու շաբաթներին իրավախախտման 128 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:

Հավանաբար կգա մի օր, երբ մեր քաղաքում պոլիէթիլենային տոպրակները, դատարկ շշերը, ծխախոտի մնացուկները ուժեղ քամուց պար չեն բռնի այլևս: Նստարանները չեն կոտրվի, քանդակները չեն ավերվի, երթուղային տաքսիներում թուրքական կլկլոց չի լսվի, անցումներից գարշահոտ չի փչի, քաղաքի ճարտարապետության հետ կապ չունեցող անօրինական ու անիմաստ կառույցներ չեն լինի, եղած լավն էլ չի ավերվի: Ամենակարևորը` ոչ միայն քաղաքում աղբ չեն թափի, այլև աղբամանները չեն փորփրի` օրվա հացը գտնելու հույսով: Կպակասեն հուսահատ ու մտամոլոր դեմքերը: Զբոսաշրջիկների մուտքն էլ մեր քաղաք կլինի «միայն ժպիտով»: Կարճ ասած` քաղաքը ներսից ու դրսից մաքրելու ժամանակն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 1004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ